Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն ու շատ զգուշավոր է․ «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է: Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:
Հայտնի է, որ Կարապետյանը Վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց Էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել նյուզ.ամ-ի թղթակցին: Նա փորձում է արմատական տրամադրված հոգեւորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել-հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում