Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հորմուզի նեղուցի կառավարման հարցը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հորմուզի նեղուցի կառավարման հարցը

Իրանն ու Օմանը կորոշեն Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Վեց արաբական միապետությունների արտաքին գործերի նախարարները, հունիսի 25-ին Բահրեյնում կայացած հանդիպումից հետո, մերժել են Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու ցանկացած փորձ։

«Հորմուզի նեղուցը գտնվում է երկու երկրների՝ Իրանի և Օմանի տարածքային ջրերում, և պատերազմի ավարտի մասին հուշագրի հինգերորդ կետը կծառայի որպես հիմք նեղուցում նավագնացության կառավարման վերաբերյալ գործողությունների համար», – ասվել է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարրաության մեջ։

Ստորագրված հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանն ու Օմանը բանակցություններ կվարեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրան առնչվող ծովային ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Երկխոսությանը կներառվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում