Լարված իրավիճակ Վեհարանում․ իրավապահները ձերբակալում են Միքայել Սրբազանին

Նմանատիպ
Մոտ 2 ժամ է՝ ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները փորձում են ձերբակալել Միքայել Աջապահյանին․ նրանք ներժուժել են Մայր Աթոռի բակ։ Ոստիկանների ու բակում հավաքված հոգևորականների ու քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ։ Ավելի ուշ Միքայել Աջապահյանն ու Վեհափառը դուրս եկան Վեհարանից, սակայն հոգևորականները փորձում են իրավապահներին թույլ չտալ տանել նրան։ Քաղաքացիները վանկարկում են «թուրք Նիկոլ»։
ԱԱԾ աշխատակիցները քաշքշում են հոգևորականներին՝ այդ թվում Միքայել Սրբազանին և Վեհափառին։ Նշենք, որ քաղաքացիներն ու հոգևորականները թույլ չտվեցին իրավապահներին բերման ենթարկել Միքայել Սրբազանին․ Մայր Աթոռի բակում լարված իրավիճակ է, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Այս գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։
Միքայել Սրբազանն իր խոսքում ասաց․ «Եկել են իմ հետեւից, ես կգնամ, ես սպառնալիք չեմ էս երկրի համար, գլխավոր սպառնալիքը Կառավարությունում է նստած»։
Ամենայն հայոց Կաթողիկոսն իր խոսքում հավելեց․ «Մենք ամենայն ջանք են դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականների համար և մեր երկրում։ Սա ապօրինություն է։ Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։
Նշենք նաև, որ հոգևորականները, Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները կանգնել են դռների մոտ ու թույլ չեն տալիս, որ իրավապահները տանեն Միքայել Սրբազանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում