Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազը․ Վարդևանյան

Նմանատիպ
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի «քրեական» հետապնդումը սկիզբ է առել՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ՔԿ ներկայացված հաղորդման հիման վրա։
«Սա աննախադեպ է, չեմ հիշում որևէ դեպք, որ գլխավոր դատախազը ոչ թե հետապնդում իրականացնի, այլ՝ հաղորդում ներկայացնի։ Ավելին, կալանավորման որոշմամբ դատարանը «հիմնավոր կասկածի» հիմնավորման տեսանկյունից էական նշանակություն ունի գլխավոր դատախազի կողմից տրված հաղորդումը, որն անգամ պաշտպանության կողմին չի տրամադրվել։
Մեզ և դատարանին տրամադրված նյութերում այդ հաղորդման պատճենն առկա չէ, միայն քննիչի միջնորդության մեջ է նշված եղել»,- ասել է Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ հետագայում պարզաբանումներ կլինեն, թե ինչպիսին է եղել ժամանակագրությունը՝ հաղորդումը ներկայացվել է ֆեյսբուքյան արդարադատությա՞ն ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում