ՌԴ ՔԿ ղեկավարը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Պեսկով

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ՔԿ ղեկավարը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, խնդրահարույց հարցերը քննարկվում են։
Խոսելով Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերի մասին` Պեսկովն ասել է, որ Մոսկվան կպաշտպանի իր քաղաքացիների շահերը և կօգտագործի դրա համար առկա բոլոր միջոցները։
Նա հավելել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին, և իրադարձությունների հիմնական պատճառը հանցագործությունները բացահայտելու գործողություններն էին, այդ թվում՝ ադրբեջանցիների դեմ։
Պեսկովն, անդրադառնալով ՌԴ-ում ադրբեջանցիների շրջանում տեղի ունեցած խուզարկություններին, ասել է․ «ՌԴ-ն երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին, իրադարձությունների հիմնական պատճառը հանցագործությունները բացահայտելու գործողություններն էին, այդ թվում՝ ադրբեջանցիների դեմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում