Պատգամավոր Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու և կալանավորելու հարցով գլխավոր դատախազը կգնա ԱԺ

Պատգամավոր Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու և կալանավորելու հարցով գլխավոր դատախազը կգնա ԱԺ

ՀՀ գլխավոր դատախազությունը Ալեն Սիմոնյանին միջնորդագիր են ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած միջնորդագրում։

«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրության կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահամանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ այսօր գումարվող ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու նաև Արթուր Սարգսյանին կալանավորման հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում