Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել
04/07/2025 12:54

Նմանատիպ
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:
«Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»,- ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում