Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիա՝ COP31 առաջնորդների գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որն անցկացվելու է Թուրքիայում։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Հրավերը փոխանցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ընթացքին։

Բարձր մակարդակի այս շփումն ու պաշտոնական հրավերը դիտարկվում են որպես երկկողմ դիվանագիտական օրակարգի ակտիվացման և տարածաշրջանային երկխոսության խորացման հերթական քայլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում