ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարություն է տարծել, որում ասվում է․ «Սիրելիներ.

Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:

Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:

Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:

Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:

Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»:

04.07.2025թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում