Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Հայաստանում

Նմանատիպ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին, ակտիվորեն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Մասնավորապես, Մոսկվան արագացրել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի համալրման գործընթացը։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ այս քայլի նպատակը Ռուսաստանի՝ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ռազմական-քաղաքական ճնշման ուժեղացումն է։ Ռազմաբազայի համալրումը իրականացվում է հիմնականում Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններից, ինչպես նաև Ղրիմից հավաքագրված զինծառայողների միջոցով։ Բացի այդ, Մոսկվան ակտիվորեն փնտրում է կամավորներ Կովկասի տարբեր ազգություններից։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված մեկնաբանությունում նշել է․ «Ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում Կրեմլի համապարփակ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է գլոբալ անվտանգության համակարգի ապակայունացմանը։ Էթնիկ հակամարտությունների սրման ֆոնին Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասում։ Հավանաբար, Ադրբեջանի և ՌԴ հարաբերությունների վատթարացումը նախապես ծրագրված էր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում