ՀՀԿ-ի առաջնային նպատակը երկրում իշխանափոխությունն է, ոչ թե «ձուկը ջրում» խոստումներ «վաճառելը»

ՀՀԿ-ի առաջնային նպատակը երկրում իշխանափոխությունն է, ոչ թե «ձուկը ջրում» խոստումներ «վաճառելը»

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու և գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության և իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից:

Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական և, առաջին հայացքից, որևէ կարևորություն չունեցող համատեքստում:Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետև իրենցից ելույթ ունեցող չկար և նմանատիպ այլ ցնդաբանություններ:Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը:

ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը» և մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից:

Այնպես որ ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր նիշան է և ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձականներին այլ տեղ գործածեք»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում