Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները. Սարգսյան
Կարդացեք նաև
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, վերահրապարակելով Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի գրառումը, գրում է․ «Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։
Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված եվ թիրախային է։ Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։ Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում