ԱԱԾ-ն ներխուժել է դաշնակցականների տներ

ԱԱԾ-ն  ներխուժել է դաշնակցականների տներ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

Ի դեպ՝ «Ազատության» հետ զրույցում Մանուկյանը նշել է, որ թիրախում իր որդին է: Ավելի ուշ խոստացել մանրամասներ հաղորդել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում