Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և ուկրաինական ճգնաժամի կարգավորումը
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
Բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 13-ին Պեկինում, ուր Լավրովը ժամանել էր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։
«Նախարարները գոհունակություն են հայտնել ռուս-չինական համապարփակ փոխգործակցության դրական դինամիկայի կապակցությամբ, խորությամբ քննարկել են երկկողմ օրակարգը՝ շեշտը դնելով Մոսկվայում կայացած մայիսյան գագաթնաժողովի իրականացման վրա։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Չինաստանի գործնական փոխգործակցության հարցերին, ներառյալ դրանց հումանիտար բաղադրիչը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում