Ես հիասթափված եմ Պուտինից, բայց չեմ խզել հարաբերությունները․ Թրամփ

Ես հիասթափված եմ Պուտինից, բայց չեմ խզել հարաբերությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը BBC-ին տված բացառիկ հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից, սակայն չի խզել նրա հետ հարաբերությունները:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը վստահում է Ռուսաստանի առաջնորդին, Թրամփը պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում։ Ես հիասթափված եմ նրանից, բայց չեմ խզել հարաբերությունները»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առիթով նշել է․ «Մեզ ժամանակ է պետք Թրամփի հայտարարությունները վերլուծելու համար։ ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են։ Դրանց մի մասը անձամբ նախագահ Պուտինին են ուղղված։ Եթե Ռուսաստանի նախագահը հարկ համարի, նա կմեկնաբանի Թրամփի հայտարարությունները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում