Պեսկովն անրդադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն տեսնում է, որ Երևանը վերջին մի քանի տարիներին տարբեր ուղղություններով բալանսավորման է ձգտում, նաև հավելել, թե՝ «տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը»։
«Երևանը կարծում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն։ Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և շահագրգռված է առավելագույն փոխգործակցության»,- հավելել է նա։
Պեսկովը նաև մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան կազմակերպությանը անդամակցության ապասառեցումը։
«Մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ դեռևս միավորում են շատ սերտ երկկողմանի հարաբերությունները։ Մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», –ասել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում