Իսրայելն օրենքներից զուրկ, անսկզբունք, հղփացած և հուսահատ ահաբեկչական պետություն է․ Էրդողան
18/07/2025 10:23

Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն օրենքներից զուրկ, անսկզբունք, հղփացած և հուսահատ ահաբեկչական պետություն է։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հարվածները անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար։
«Իսրայելը, դրուզներին որպես պատրվակ օգտագործելով, վերջին երկու օրերի ընթացքում իր ավազակությունը տարածել է մեր հարևան Սիրիայի վրա։
Մեր սահմաններում ապրող քուրդ քաղաքացիները, ինչպես նաև Սիրիայի քրդերը մեր եղբայրներն են։ Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան խաղաքար սիոնիզմի սեղանին»,- հայտարարել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում