Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո կարելի է պայմանագիրը ստորագրել․ Ալիև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո կարելի է պայմանագիրը ստորագրել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել, որ այն բացելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին տրանսպորտային և քաղաքական մեկուսացում է սպասում։

Օկուպացված Շուշիում կայացած մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն շուտով կավարտի երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ երթուղին գործարկելու համար, իսկ հայկական կողմից աշխատանքներ «հինգ տարի չեն իրականացվել»։

«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո», հայտարարել է Ալիևը։

Ալիևը կարծում է, որ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորություններն արագորեն նվազում են։

«Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը», — ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում