17
+29°C

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Սիրիայի բաժանման փորձերի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Սիրիայի բաժանման փորձերի մասին

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

«Մենք զգուշացնում ենք, որ  որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում