Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել. Աբրահամյան

Նմանատիպ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել: Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»:
Կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:
ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:
3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում