Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար․ Խուդոյան

Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար․ Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Տեղեկացա, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը, կոչ եմ անում արագացնել գործընթացը: Հետաքրքիր կլինի առողջապահության նախարարի հետ առերեսվել իր հիմնական մասնագիտության` իրավագիտության տիրույթում, քանի որ ոչ մասնագիտական ոլորտում աշխատանքից տպավորված չենք:

Գործընթացի առնչությամբ չորս խորհուրդ եմ ուզում տալ

  1. Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:
  2. Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:
  3. Մի քիչ “ոտքը կախ գցել”: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:
  4. Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի չվստահել նաև հիմնական մասնագիտական ունակություններին, օգտնվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:

Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն:

___

դատարանը դատի՜»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում