Yerevan
17
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է

Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայատարարությամբ․ «Քննիչը Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ ծանուցումն ավարտվել է:  Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում:

Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:

Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում