Վաղն առավոտյան եթե վերկացավ ու Եկեղեցու վրա հարձակման ծրագիրը գործի դրեց, ի՞նչ ենք անելու․ Մելիք-Շահնազարյան

Վաղն առավոտյան եթե վերկացավ ու Եկեղեցու վրա հարձակման ծրագիրը գործի դրեց, ի՞նչ ենք անելու․ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Օրվա ընթացքում մի քանի անգամ Facebook մտա, «քննարկումների» թեման անընդհատ նույնն էր։ Քննարկում ասվածն էլ «սրամտությունների» մրցույթն էր։ Միայն մի պահ նիկոլին հաջողվեց շեղել սոցիալական ցանցերը «հիմնական» թեմայից, բայց հետո ազգիս «ինֆլյուենսերները» նորից վերադարձան «առավել կարևոր» թեմային՝ ՀԷՑ պուպուլիկ մտցնել-հանելուն։

Ահագին ուրախ է անցել սոցիալական ցանցերում ժամանակը։ Եվ դա շատ բան է բացատրում։ Ի՞նչ սպասել մի հասարակությունից, որի կարծիքի առաջատարները նման թեմաներով են «բոցվում»։ Ընդ որում, անտեղի։ Որովհետև եթե այսպես շարունակվի, վաղը մեր բլոգերներին, լրագրողներին ու նույնիսկ քաղաքական գործիչներին մի ուրիշ խաղալիք է տրվելու՝ պայմանական մի ծիծիկ, ու իրենք սկսելու են դրանով խաղալ՝ մոռանալով թե՛ ՀԷՑ-ի զավթումը, թե՛ միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, թե՛ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների ու Սամվել Կարապետյանի կալանքը և թե՛ եկեղեցին ոչնչացնելու նիկոլի մտադրությունը։

Խնդրում եմ ներեք, որ այս տրամադրություններով տոնը փչացնում եմ։ Հասկանում եմ, որ իրավական և քաղաքական տեսակետից մեծ հաղթանակ է եղել, բայց հարգելիներս, ինչու՞ է պետք թեման անլրջացնելով մսխել այդ հաղթանակը։

Ախր, դուք էլ գիտեք, որ «բոցերի» ու «խայպերի» (եթե բառը ճիշտ եմ օգտագործում) ժամանակը չէ։ Օրակարգ է պետք։ Ու քաղաքական քննարկումներ։ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Շատ է պետք։ Վաղը առավոտյան եթե վերկացավ ու Եկեղեցու վրա հարձակման ծրագիրը գործի դրեց, ի՞նչ ենք անելու։ Բոլորս դատապարտեցինք Նիկոլի տգիտությունը, արձանագրեցինք, որ անհայրենիք ու անաստված դավաճան է։ Հետո՞։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Հաջորդ քայլի մասին մտածելու փոխարեն, պոպուլիկ ենք խաղացնում։

Իսկ նրանց, ովքեր մտածել ու Նիկոլին հեռացնելու ծրագիր են առաջարկել, պոզ ու պոչ ենք կպցնում։

Ի՞նչ ասեմ։ Արդեն նույնիսկ չգիտեմ՝ էս գրառմանս հասցեատերն ով է։ Ու՞մ ականջին և ում սրտին կհասնեմ։ Բայց մտահոգությունս շատ անկեղծ է։ Ու ափսոսում եմ, որ մեր «քննարկումների» մակարդակն այսպիսինն է դարձել։ Շատ եմ ափսոսում։

Ամեն դեպքում, կներեք, եթե փչացրեցի տոնը։

P.S.

Էն մեկն էլ նամակ է գրել։ Թե բա՝ Մեծարգո պարոն Վարչապետ…»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում