Կանադան և Մալթան հայտարարել են Պաղեստին պետությունը ճանաչելու մասին
Կարդացեք նաև
Կանադան և Մալթան հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը՝ միանալով Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը, որոնք նախկինում հայտարարել էին իրենց մտադրությունների մասին։
«Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին», – ասել է Քարնին հրավիրված նախարարական հանդիպման ընթացքում։
Նշվում է, որ Պաղեստինի ճանաչումը թելադրված է Պաղեստինի ազգային ինքնավարության կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հանձնառությամբ, այդ թվում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի՝ «կառավարման համակարգը հիմնարար կերպով բարեփոխելու, 2026 թվականին ընդհանուր ընտրություններ անցկացնելու, որոնց ՀԱՄԱՍ-ը չի կարողանա մասնակցել, և Պաղեստինի պետությունը ապառազմականացնելու պարտավորությամբ»։
Բացի այդ, Քարնին կրկին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով վերցված պատանդներին, ինչպես նաև ընդգծել է, որ շարժումը «չպետք է որևէ դեր խաղա Պաղեստինի ապագա կառավարման գործում»։ Խոսելով Գազայում իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ «մարդասիրական տառապանքի մակարդակը անտանելի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում