Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց
01/08/2025 18:46
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացնում է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իր պաշտպանյալի տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշոտյանը ատամնաբույժի կարիք ունի, իսկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել էր իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը դեպի բժշկական կամ այլ հաստատություններ։
Հիշեցնենք, որ Աշոտյանը տնային կալանքում է 2024թ.–ի սեպտեմբերի 10–ից, մինչ այդ` 2023–ի հունիսի 16–ից նա կալանավորված էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում