Կատարը հրաժարվել է Իրանին տրամադրել 12 միլիարդ դոլար

Կատարը հրաժարվել է Իրանին տրամադրել 12 միլիարդ դոլար

Իրանական բարձրաստիճան պատվիրակության այցը Դոհա, որը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ավարտվել է Թեհրանի համար դիվանագիտական անհաջողությամբ։ Այս մասին հայտնում է Iran International-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը պահանջել է ԱՄՆ-ի հետ նախնական հուշագրի ստորագրումից հետո անհապաղ և առանց նախապայմանների ազատել 12 միլիարդ դոլարի միջոցները կանխիկ ձևաչափով։ Սակայն Կատարի իշխանությունները մերժել են այդ պահանջը։

Նշվում է, որ Դոհան պատրաստակամություն է հայտնել տրամադրել պահանջվող գումարի միայն մի մասը և այն էլ՝ սահմանափակ պայմաններով։

Արդյունքում Իրանը չի ստացել միջոցներին ուղղակի հասանելիություն։ Միաժամանակ կողմերը համաձայնել են չհրապարակել բանակցությունների մանրամասները՝ Վաշինգտոնի հետ հետագա երկխոսությունը չբարդացնելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում