«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին․ Ալի Աքբար Վելայաթի

«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին․ Ալի Աքբար Վելայաթի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական ցանցում գրում է․ «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին։

Հերթական անգամ որոշ կառավարություններ, ցուցադրելով իրենց սեփական շահերը և տարածաշրջանի շահերի նկատմամբ անտարբերությունը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ առաջ մղելով իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում»։

Ավելի վաղ Վելայաթին հայտարարել էր, որ այս նախագծի իրականացումը Իրանին և Ռուսաստանին կներքաշի ցամաքային շրջափակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում