Չլսված բան է, հակասահմանադրական է. Օսկանյանը՝ «Թրամփի երթուղու» մասին

Չլսված բան է, հակասահմանադրական է. Օսկանյանը՝ «Թրամփի երթուղու» մասին

Չլսված բան է, հակասահմանադրական է. Օսկանյանը՝ «Թրամփի երթուղու» մասին

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Վաշինգտոնում նախօրեին կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթերին, տեսաուղերձ է հրապարակել, որում նշում է․  «Չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, Ղարաբաղում չկա հայություն, Ադրբեջանը ստանում է անխափան կապ Նախիջևանի հետ։

Մի շատ կարևոր հարց կա։ Ինչո՞ւ Ադրբեջանը  չստորագրեց Խաղաղության պայմանագիրը։ Ալիևը չստորագրեց, բայց ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում, ստացավ անխափան միջանցք և ստացավ Հայաստանի անվերապահ խոստումը, որ հետ չի կարող կագնել առ այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք տեղ են գտել խաղաղության պայմանագրում։ Ինքը՝ Ադրբեջանը, այդ բոլորը ստանալուց հետո, թերևս չստորագրեց։

Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», նա ասում է. «Փաստորեն, Հայաստանի մի կարևոր հատված 99 տարով Հայաստանի կառավարությունը հանձնում է այլ երկրի տնօրինությանը, որտեղ Ադրբեջանն անխափան կարող է այդ ճանապարհը, այդ միջանցքն օգտագործել, սա չլսված բան է, հակասահմանադրական է, ուղղակի չի կարող տեղի ունենալ։ Երկու կարծիք չի կարող լինել։ Չլսված բան է, որ քո երկրի ամենակարևոր ստրատեգիական մի հատվածը տաս մի այլ երկրի տնօրինության, որը գիտես՝ ինչի համար է օգտագործելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում