ՌԴ-ն կուսումնասիրի «Թրամփի երթուղի» նախագծի մանրամասները, որոնք դեռ չեն հրապարակվել․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն կուսումնասիրի «Թրամփի երթուղի» նախագծի մանրամասները, որոնք դեռ չեն հրապարակվել․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների միջև համաձայնագրերը պահպանում են իրենց ուժը, քանի որ կողմերից ոչ մեկ դուրս չի եկել դրանցից: Նա նշել է, որ Ռուսաստանը արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-22 թվականների եռակողմ համաձայնագրերը։

«Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցություն հայտնել մեր գործընկերներին բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա մենք կուսումնասիրենք այդ նախագծի մանրամասները, որոնք չեն հրապարակվել դեռ:

Ինչպես նշել ենք, ոչ տարածաշրջանային ուժերի ի հայտ գալը Հարավային Կովկասում պետք է առաջ տանի խաղաղության օրակարգ և ոչ թե ստեղծի նոր խնդիրներ ու բաժանարար գծեր: ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Սյունիքում ռուս սահմանապահների ներկայությունը պետք է հաշվի առնվեն տրանսպորտային կապերն ապաշրջափակելիս», – նշել է պաշտոնյան:

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծել դրանով՝ զերծ մնալով իր կարծիքը հայտնելուց մինչև նախագծի մանրամասների ուսումնասիրությունը, որոնք, ըստ նրա, դեռևս հրապարակված չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում