Արման Աբովյան․ «Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների դեմ գործընթացները քաղաքական են»

Արման Աբովյան․ «Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների դեմ գործընթացները քաղաքական են»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, երբ քննվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատախազության միջնորդությունը։

Արման Աբովյանը մասնավորապես հայտարարել է․

«Ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերին։ Արձանագրենք, որ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների դեմ գործընթացները բացառապես քաղաքական բնույթ ունեն։ 4 խոշոր կուսակցություններից 3-ի ղեկավարները հետապնդվում են․ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը բանտում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։ Ավելի քան պարզ է, որ այս ամենը քաղաքական է։ Դրա մասին է վկայում նաև ՏԻՄ ընտրություններում ընդդիմության «պասիվությունն» ու նրանց մասնակցությանը հետևած իշխանությունների կոշտ արձագանքը։ Որքան փաստ է այն, որ երկրագունդը կլոր է, նույնքան էլ փաստ է Հայաստանում քաղաքական հետապնդումների առկայությունը, իսկ տեղի ունեցող գործընթացները որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ Հայաստանի բուն շահերի հետ։ Իշխանությունների գլխավոր թեզն այն է, թե հայերը պետք է դադարեն հայ լինելուց»։

ԲՀԿ անդամն իրավապահներին նաև խորհուրդ է տվել սոցցանցերում հետևել, թե ինչպես են մարդկանց հալածում իրենց քաղաքական հայացքների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում