ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ Շվիդկոյ

ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ Շվիդկոյ

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է օկուպացված Արցախում հուշարձանների քանդումը: Շվիդկոյը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է։

«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար: Դրանք արտացոլում են այս հողի վրա ապրող ժողովուրդների պատմությունը: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան: Քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերություններն ապրում են հավերժության մեջ, և դա պետք է հասկանալ։ Հարավային Կովկասում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և մեր ժողովուրդների միջև կապերը չեն վերանում», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում