Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև
Կարդացեք նաև
Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը միակ երկիրն է, որը հասել է լիակատար և բացարձակ հաղթանակի։
Նա նշել է, որ համաշխարհային հանրությունը ճանաչել է Հայրենական պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունից (խմբ․ Արցախի օկուպացիա) հետո Ադրբեջանի ստեղծած նոր իրողությունները:
Ալիևի խոսքով՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը ձախողվեցին, իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը, իբր, վերականգնել է տարածքային ամբողջականությունը և ստիպել ստորագրել կապիտուլյացիայի ակտը՝ դառնալով տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:
Ի դեպ՝ Ալիևն իր խոսքում նաև շեշտել է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», – ասել է նա։
Ըստ Ալիևի, միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է զգոն լինի։
«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը», – նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում