Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված․ Զախարովա
Կարդացեք նաև
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմն արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը լուծարելու որոշումը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։ «Մենք այս քայլը համարում ենք արդարացված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», – նշել է նա։
«Մինսկի ինստիտուտների կրճատման նախաձեռնությունը Հայաստանինը և Ադրբեջանինն է։ Այս պետությունների ԱԳ նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ–ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանն այլևս Մինսկի խմբի գործիքակազմի կարիքը չունեն։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը գործադրել է բոլոր ջանքերը՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի՝ բարեկամ ժողովուրդների հաշտեցման շահերից ելնելով դրված խնդիրները», – հիշեցրել է Զախարովան։
Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Դրա հիմնական տարրը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում