3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ. Ն. Կարապետյան

3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ. Ն. Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապկել, ըստ որի՝ Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 180 հազար գործազուրկ, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը հասնում է 500 հազարի։

«Չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք, գործազրկությունն այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել։ 3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ»,-նշել է է Ն. Կարապետյանը։

Նրա խոսքով, խնդրի լուծման համար պետք է լինի արդյունաբերականացում, կառուցվեն գործարաններ, որպեսզի կարողանանք  մեզ անհրաժեշտ ապրանքներն արտադրել, ոչ թե ներմուծել։

«Տարեկան 4 մլրդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք, տարեկան 4 մլրդ դոլարով մենք աղքատանում ենք»,-ասել է  Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում