Ցավով տեղեկացա հայրենասեր հայ Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին

Ցավով տեղեկացա հայրենասեր հայ Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է. «Ցավով տեղեկացա իմ գործընկեր, հայրենասեր հայ, սիրված համայնքապետ և պարզապես լավ ընկեր Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Ցավակցություններս Վալոդյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և համախոհներին»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում