Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ ծովային միջանցքի վերաբացումը․ Bloomberg
27/07/2026 23:40
Կարդացեք նաև
Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցնող երրորդ ծովային միջանցքի վերաբացման շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ներկայումս նավերը հիմնականում օգտվում են երկու երթուղուց՝ հյուսիսային միջանցքից, որն անցնում է Իրանի ափերի մոտ, և հարավայինից, որը գտնվում է Օմանի ափերին ավելի մոտ։ Երրորդ միջանցքը տեղակայված է այս երկու երթուղիների միջև, սակայն այն գրեթե չի օգտագործվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ օմանցի բանակցողները լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ համաձայնության մասին կարող է հայտարարվել արդեն առաջիկա օրերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում