5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ եզակի երևույթ է
26/09/2025 10:07
Կարդացեք նաև
Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է` ուրացման, պարտվողականության, թախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին:
Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»,- գրել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում