Դուք ինքներդ ձեր յոթ տարվա ասածները դեռ չեք հասկացել․ Գաբրիելյան

Դուք ինքներդ ձեր յոթ տարվա ասածները դեռ չեք հասկացել․ Գաբրիելյան

Արցախցի Նարինե Գաբրիելյանը գրում է․ «Այսօր Արցախի վերջի սկզբի օրն էր, բայց ես ուրիշ թեմայի եմ անդրադառնալու։ Չնայած՝ հենց այդ աղետի հետ ուղիղ կապ ունի. երեկվա ԱԺ-ում իմպիչմենտի վերաբերյալ լսումները։ Ձեզ՝ ընդդիմադիր ուժերի մեծամասնությանը, դա կարող է թվալ հերթական քաղաքական գործընթաց, բայց հավատացեք՝ հասարակության մի ահռելի մասի համար դա լուրջ պայքարի սկիզբի հույս էր։ Մարդիկ, բոլոր ուժերի համախմբման պայքարի փոխարեն, տեսան անհսկանալի տեսարան։

Երդվում եմ, որ սկզբից մինչև վերջ բոլոր ելույթները լսեցի։ Ամեն ինչ ընտիր սկսվեց, հետո դարձավ ինքնափիառի մարաթոն։ Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի ստորագրությունները փոխանցեց, ոգևորեցի, բայց վերջում ասաց՝ գնացեք, պակասող ստորագրություններն էլ դուք բերեք։

Այսինքն, ինչպես Մելիք-Շահնազարյանն է ասում, «ընդդիմության մի մասը դատարանների առաջ քարշ գա, մյուս մասը՝ ստորագրությունների հետևից ընկնի», իսկ ձեր դաշինքը ի՞նչ անի՝ գոռա՞ «Նիկոլ դավաճան»։ Հետո տարբեր կալիբրի պրոպագանդիստներ լցվեցին ֆեյսբուք, և մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին այդ թեմայով ինքնահաստատվել։ Մի կին կար, անունը չեմ հիշում, ազնիվ ելույթ ունեցավ, ուրախացա, վերջապես ինքնափիառի մարաթոնից դուրս տարբերվող ելույթ էր, բայց վերջում էլ սկսեց երկրորդ նախագահի հասցեին անկապ բաներ դուրս տալ։ Դա համախմբո՞ւմ էր, թե՞ ավելի շատ պառակտում։

Նախկին ՔՊ-ականը, որքան էլ օդիոզ կերպար է, պատրաստ էր միանալ իր ստորագրությամբ, իսկ մյուս մասնակիցը հենց ելույթի սկզբից նրան բշտեց։ Դա տեսնելով՝ մնացածները կմիանա՞ն։ Մի ուրիշ գործիչ էլ ասաց՝ «մենք ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահներին չենք միանալու», բայց վերջում ինչ-որ միասնական շարժման գործընթացի սկիզբ հայտարարեց։ Բա ու՞մ է միանալու։ Իսկ դրա միասնականն ո՞րն էր։

Էլ չասեմ՝ դահլիճում սակավաթիվ էին գրագետ, միտք ունեցող մարդիկ, և կային ինչ-որ անհասկանալի կերպարներ։ ԱԺ-ն պիտի լինի անհասանելի վայր՝ գաղափարների ու պատասխանատվության համար, ոչ թե սելֆի անելու ու հետո ամբողջ համացանցը սելֆիներով լցնելու տեղ։ Մարդիկ դա նայեն ու ավելի զզվեն՝ ասելով՝ բավակա՛ն է կապիկություններ անել։

Էլ չասեմ, որ «Հայաստան» խմբակցությունից գրեթե մարդ չկար՝ ՔՊ-ականների հավասար։ Կարծեմ՝ «Մեր ձևով» շարժումից էլ մարդ չկար։ Դա՞ է համախմբումը։ Իսկ առանց համախմբման շիշ՝ առը հա՜ Նիկոլի դեմ կարող եք պայքարել։ Ես կարծում եմ՝ հենց ընդդիմադիր ուժերն են այսպես էլ չհասկացան պահի լրջությունը։ Դուք իրո՞ք կարծում եք, որ Նիկոլի մնալու դեպքում ընտրություն եք շահելու։ Մարդը, որը հանձնել է մի ամբողջ պետությունը, կազմակերպել է ցեղասպանություն, դատում է իր դեմ խոսողներին անխնա՝ իշխանությունը պահելու համար, թողնելու է, որ իրեն հաղթե՞ք։ Իսկ մնացածը, Ադրբեջանի ճորտի դերում հայտնված Հայաստանում, քաղաքականությամբ զբաղվելու տեղ ունենալո՞ւ է։

Ժողովուրդը վաղուց է գիտակցել աղետի մասշտաբը, բայց դուք՝ ընդդիմադիրներդ, յոթ տարվա անիմաստ ճառերից հետո այդպես էլ չհասկացաք։ Ինչպես մի ուսուցիչ հազար անգամ բացատրելուց հետո աշակերտներին ասում է՝ «ես արդեն հասկացա, բայց դուք դեռ չե՞ք հասկացել»։ Դուք՝ ինքներդ, ձեր յոթ տարվա ասածները դեռ չեք հասկացել։

Ինչպես Анастасն է ասում՝ չեմ հավատում, որ այդքանովդ մի նիկոլի հախից չեք կարողանում գալ։

Պայքար չկա։ Իսկական՝ տղամարդկային, հայրենասիրական համախնբված պայքար չկա՜։

Հետևեք մեզ նաև Telegram-ում