Հութիների հարձակումներից հետո ապահովագրողները դադարեցնում են Կարմիր ծովում սաուդյան բեռների ապահովագրությունը․FT
Կարդացեք նաև
Lloyd’s of London-ի առաջատար ապահովագրական ընկերությունները, որոնք մասնագիտացած են ռազմական ռիսկերի պայմաններում ծովային փոխադրումների ապահովագրման ոլորտում, տեղեկացրել են բրոքերներին, որ դադարեցնելու են Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի հետ կապված բեռների ռազմական ռիսկերի ապահովագրության վաճառքը։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ որոշ ապահովագրական ընկերություններ նաև պատրաստվում են չեղարկել արդեն գործող ապահովագրական պայմանագրերը։ Այս որոշումը կայացվել է հութիների կողմից սաուդյան երկու նավթատարների վրա հարձակումներից հետո։
Նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է Սաուդյան Արաբիայի հետ որևէ առնչություն ունեցող բոլոր նավերին, այդ թվում՝ օտարերկրյա դրոշի ներքո նավարկող այն նավերին, որոնք նախկինում մուտք են գործել սաուդյան նավահանգիստներ։
Financial Times-ի փոխանցմամբ՝ այժմ Սաուդյան Արաբիան ընդգրկված է բարձր ռիսկայնություն ունեցող երկրների ցանկում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետ միասին։ Պարբերականը նշում է, որ սա լուրջ հարված է Էր Ռիադի համար՝ հաշվի առնելով Կարմիր ծովում գտնվող Յանբու նավահանգստով նավթի արտահանման աճող կախվածությունը, մինչդեռ Հորմուզի նեղուցը շարունակում է հիմնականում փակ մնալ։
Հաղորդվում է նաև, որ սաուդյան որոշ բեռներ արդեն փոխել են երթուղին և շրջանցում են Աֆրիկան՝ Բարի Հույսի հրվանդանով, իսկ մյուսները անջատում են GPS համակարգերը՝ փորձելով անցնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Միևնույն ժամանակ հութիները հայտարարել են, որ իրենց «ծովային շրջափակումը» ուղղված է բացառապես սաուդյան նավագնացության
Հետևեք մեզ նաև Telegram-ում