Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց. 2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց. հիմա դրա կարիքը էլ չկա․ Մխիթարյան
28/09/2025 13:13
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց:
Նախկինում երբ Նիկոլը ծնկի էր գալիս ամեն շիրիմի դիմաց, այսօր ծնկի է գալիս Ֆեստիվառի բեմին: Որովհետև շիրիմի դիմաց հանդիսատես քիչ կա, իսկ Ֆեստիվառին հազարավոր մարդիկ կան: Երկրի թիվ 1 թամադայի շոուն պետք է մասսայականություն վայելի: Իսկ դրա համար պետք է պետական միջոցներով կազմակերպվի քեֆուրախություն, որին մասնակից պոտենցիալ ընտրողների դիմաց եթե կարիք լինի ոչ միայն ծնկի կգա, այլ նաև սալտո կտա:
2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց: Հիմա դրա կարիքը էլ չկա:
Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը: Այն վայրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում