Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին․ Բագրատ Սրբազան

Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը հանդես է եկել ուղերձով․ «Սիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա… կներեք… Աղոթքով ու սիրով, շնորհավոր:

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ:

Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ:

Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից:

Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի:

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում