ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում քննարկվել է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը․ ՔՊ-ն դեմ է քվեարկել
Նմանատիպ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնախողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ մամիջանյանը, ներկայացնելով «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը, ասել է․ «Հայտարարության մեջ ներկայացված են աղաղակող, մեր երկրի և ժողովրդի համար շատ ցավ առաջացնող փաստեր»։
Նա նշել է, որ հայտարարությունը ԱԺ ներկայացնելուց հետո կարիք կար երկու կետ էլ ավելացնել, բայց այն չեն արել՝ չցանկանալով լրամշակել նախնական տարբերակը։
«Առաջինը, «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում կարելի էր ավելի մանրամասը ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են վաշինգտոնյան արձանագրությունների, փաստաթղթերի հետ կապված Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում։ Երկորրդ՝ «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների խատումներ բաժնում» մենք ունենք ևս մեկ խայտառակ որոշման օրինակ, ուրբաթ օրը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացած ապօրինի որոշումը, որը նույնպես արձանագրում է մեր երկում ժողովրդավարության հետնահանջը»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Մամիջանյանը հայտնել է, որ հայտարարության տեքստը ևս մեկ անգամ չի կարդա, քանի որ դրա շուրջ խորհրդարանի հանրային լսումներ են հրավիրվել։
«Դրանք արդյունքներ արդեն իսկ գրանցել են ընդդիմադիր հասարակական-քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի տեսանկյունից»,-ասել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցությունը միացավ նախաձեռնությանը։
Նա ՀՀ քաղաքացիների համար պարզաբանել է, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու, խոսակցականով իմպիչմենտի գործընթացը չէ, այլ հայտարարություն է, որն արձանագրել է երկում արտաքին և ներքին քաղաքական և անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով և այն բացառապես այլ գործընթաց է։
Քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին, թե արդյոք քաղաքականության ձախղում չէ, որ 2018 թվականից հետո ՔՊ-ն իր ղեկավարի հետ Արցախի հարցով հնչեցրել է 3 իրարարամերժ հայտարարություն։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է․ «Մենք մեր սխալն ընդունել ենք, շատ սխալ ենք արել, և մեր ժողովրդին այդ մասին ասել ենք։ Ասել ենք՝ սխալվել ենք, ժողովուրդ ջան, կներեք»,-
Ջուլհակյանը հայտարարել է, թե ի տարբերություն նախորդների՝ ՔՊ-ն Հայաստանում մի բան չի ասել, իսկ բանակցություններում բանակցել «հողերը հանձնելու վերաբերյալ»։
«Մինչև 2018 թվականը, երրորդ նախագահի ժամանակահատվածում այն դիրքորոշումը, որը ներկայացվել է բանակցային գործընթացի ժամանակ, դրանք նույնը արտահայտվել է և երկրի ներսում, և՛ դրսում»,- արձագանքել է Աբրահամյանը՝ նշելով, որ բանակցվող փաստաթղթի սկզբունքները և կետերը ժամանակին հրապարակվել են ՀՀԿ-ի կողմից և հավելել է.
«Դուք կարող եք քաղաքական դաշտի որևէ դեմքի, ուժի հետ այս բառախաղի մեջ մտնել, բայց Հանրապետականի դիրքորոշումն եղել է շատ հստակ և ձեր ասած մոտեցումներն իրականությունը չեն արտացոլում»։
Աբրահամյանը նշել է, որ Ջուլհակյանն ըստ էության չի խոսում, քանի որ ինքն ընդամենը հարցնում է, թե 7 տարվա ընթացում Արցախի հարցով 3 իրար բացառող դիրքորոշում է հրապարակել, այն չի նշանակո՞ւմ, որ ՔՊ-ն ձախողել է իր քաղաքականությունը։
«Դա նշանակում է, որ կա ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ, այն դա է նշանակում»,-ասել է Ջուլհակյանը։
Հանձնաժողովը 3 կողմ 6 դեմ ձայներով բացասական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծին։
Ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, հայտարարությունը բոլոր դեպքերում կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում՝ օրակարգը հաստատելու գործընթացում։
«Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարությանն ամբողջությամբ՝ այս հղումով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում