ՔՊ-ն Փարաքարում մարդագողության դժվար գնա, ես վստահ եմ մեր թիմակիցների վրա. համայնքապետ

ՔՊ-ն Փարաքարում մարդագողության դժվար գնա, ես վստահ եմ մեր թիմակիցների վրա.  համայնքապետ

Փարաքարի նորընտիր ղեկավար Օնիկ Ախվերդյանըլրագրողներին ասել է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Փարաքարում մարդագողության դժվար գնա, ես վստահ եմ մեր թիմակիցների վրա»։

Նա նշել է, որ մինչև իր ընտրվելն իրենց հստակ քայլերն ունեցել են, պետք է տանեն առաջ։

Նախքան ընտրվելն ունեցած ելույթը՝ Օնիկ Ախվերդյանն ասել է, որ տիրապետում է  համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ է  իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել են թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։

«Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներից այս դժվարին պահին ինձ վստահելու համար։ Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, իրենց վստահությունը արդարացնելու համար։

Բացի մեկ թիմ լինելուց, ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում  համայնքապետ ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա ստացավ 12 ձայն:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չմասնակցեցին ավագանու նիստին։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքը կազմված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Համայնքում նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանից սպանությունից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում