«Շուշիում, Վարանդայում և Բերձորում ծածանվող դրոշը հպարտության առիթ է նաև Անկարայի համար». Էրդողանի ուղերձը

«Շուշիում, Վարանդայում և Բերձորում ծածանվող դրոշը հպարտության առիթ է նաև Անկարայի համար». Էրդողանի ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իգդիրում անցկացվող Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Շուշիում, Վարանդայում և Բերձորում ծածանվող ադրբեջանական դրոշը հպարտության առիթ է նաև Անկարայի համար։ Ուղերձում նշվել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ոչ միայն կապահովի անխոչընդոտ կապը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այլև նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի հարաբերությունների ընդլայնման համար։

Էրդողանը նաև պնդել է, որ Թուրքիան պատմության ընթացքում կիսել է Կովկասի տարածաշրջանի թե՛ վշտերը, թե՛ ուրախությունները, և ընդհանուր պատմությունից ուժ ստանալով՝ ցանկանում է ապագա սերունդներին թողնել խաղաղության ու կայունության միջավայր։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Մեկ ազգ՝ երկու պետություն» ձևակերպմամբ ստորագրված Շուշիի հռչակագիրը երկու երկրների փոխհարաբերությունները հասցրել է դաշնակցային մակարդակի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում