Ո՞վ կարա Սրբազանի հետ սենց խոսա․ տեղի ուենցավ 18 արդարների հերթական դատավարությունը
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատավարության ժամանակ պաշտպաններից Մկրտիչ Դավթյանը դատարանին պարզաբանեց «ձվածեղի» պատմությունը, ինչից հետո դատարանում մթնոլորտը լարվեց։
Պաշտպանի խոսքը, կիսատ մնաց, քանի որ մեղադրող դատախազնորի կողմից հնչեց «Կարգի՛ հրավիրեք․․․նստեք» արտահայտությունը։ ԻՆչօց հետո զուգահեռ բողոքներ ուղղվեցին մեղադրող կողմին, որ իրենց փողոցայինի նման չպահեն, ձեռքերն առաջ չպարզեն։
Դատավորը հրահանգեց երկու կողմերին էլ կարգուկանոն պահպանել։
Հովհաննես Խուդոյանը, որը գործով մեղադրյալներից երկուսի պաշտպանն է, հայտարարեց, որ բոլորի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել։
«Ընդհանրապես բոլորի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն եմ ներկայացնում։ Միջնորդության իրավական հիմքը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հանցակազմի բացակայության հիմքն է»,- այս մասին 18 արդարների գործով հերթական դատական նիստին հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա նաև մանրամասնեց, թե ինչո՞ւ պետք է հանցակազմի բացակայության հիմքով այս վարույթը կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, անդրադառնալով մեղադրող կողմի արած արտահայտությանը, ով Սրբազանին այն բանից հետո, երբ վերջինս խնդրել էր նրանց խոսել հասկանալի և ըստ էության, դիմել էր «պարոն Գալստանյան» ձևակերպմամբ, ինչին ի պատասխան Սրբազանը հայտարարեց․ «Այս դահլիճում պարոն Գալստանյան չկա ու էս վիրավորանքի համար պիտի պատասխան տաք։ Միայն «Մխիթար Գոշ» չեք ստանում, ուրիշ բաներ էլ կստանաք»։
Դատարանում պատգամավոր Արթուր Սարգասյանն այս առիթով հայտարարեց․ «Սրբազանը և անձամբ ես հենց առաջին դատական նիստերին խնդրեցինք, որ այստեղ դիմենք նրան Բագրատ Սրբազան, այլ ոչ թե՝ Վազգեն Գալստանյան, դուք ընդունեցիք, որի համար շատ շնորհակալ ենք։ Բայց մեր մեղադրողները, որ էսօր էս կեղծ, շինծու գործով 18 արդարների մեղադրել են, զրկել են ազատությունից՝ իրենց երեխաների, ծնողներից, սուսուփուս նստելու փոխարեն ասում են՝ արա, նստի տեղդ։ Ուրեմն, ես՝ որպես կալանավոր և այս գործով մեղադրյալ, հորդորում եմ, քանի որ այդ գործողությունը դուք պետք է անեիք, բայց տեսանք՝ չարեցիք, կալանքը տալիս եք, պահում եք, այդ ամեն ինչը անում եք՝ նորմալ է, բայց որ այստեղ էդ արդարությունը պետք է պահեք, էդ էլ չեք պահում, ասեմ՝ մենք և՛ արդարությունը գիտենք, և՛ մեր նամուս-թասիբը պահելու ձևը գիտենք։ Ուրեմն մեղադրողն՛եր, դուք դաժե էդ թասիբը չունեք, որ դիմեք՝ Բագրատ Սրբազան։ Լսե՛ք, մի ընդհատե՛ք։ Եթե դուք էդ կամքը չունեք, որ արտահայտվեք»։ Սարգսյանի խոսքն ընդհատեցին մեղդրողները։ Իրավիճակը լարվեց։ Սարգսյանը վրդովվեց՝ հայտարարելով․ «Ո՞վ կարա Սրբազանի հետ սենց խոսա»։
Դատավորը, չկարողանալով հանդարտեցենել իրավիճակը, հայտարարեց ընդմիջում։
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ»։
Նշենք նաև, որ դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։
Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս առիթով ասել է․ «Ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում