Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են անում, դիմելու են կառավարությանը, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց խոշորացված համայնքում

Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են անում, դիմելու են կառավարությանը, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց խոշորացված համայնքում

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմելու են կառավարությանը, որ Ախտոյան ընտանիքին թույլ չտան ապրել Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում։

«Մենք հանրագրով դիմելու ենք կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարել է Փարաքարի սպանված համայքնապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերը։

Նա ասաց, որ ստորագրահավաքը բաց է, ցանկություն ունեցողները կարող են ստորագրել։

Վալոդյա Գրիգորյանի հարազատներն այսօր բողոքի ակցիա էին անում Մերձավանում, պահանջում էին, որ Ախտոյանները հեռանան համայնքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում