ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները. Ղահրամանյան

ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները. Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով․ «ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները։

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծել է, որ «Մեր ձևով» շարժումը չի՛ քննարկում և ապագայում չի՛ դիտարկում նախընտրական դաշինքի հնարավորությունը ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ։

Նարեկ Կարապետյանը չի բացառել անհատ պրոֆեսիոնալների հետ համագործակցության հնարավորությունը, բայց ընդգծել է վերը նշված նախապայմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում