Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում են բացառապես մարդասիրական պատճառներով. նրան ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում․ Լավրով
13/10/2025 13:51
Նմանատիպ
ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արաբական երկրներից լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում են բացառապես մարդասիրական պատճառներով. նրան ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ լուրերը, թե իբր Սիրիայի նախկին նախագահը թունավորվել է Ռուսաստանում, իրականությանը չեն համապատասխանում։
«Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի։ Թունավորումներ տեղի չեն ունեցել։ Եթե նման լուրեր են հայտնվել, ես դրանք թողնում եմ նրանց խղճին, ովքեր դրանք տարածել են», – ասել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում