«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». «Հրապարակ»
14/10/2025 08:27
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, պարզվում է, փոխել է ազգանունը:
Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է: Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա, երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը` տատիկի ազգանունն է վերցրել, իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց. «Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»:
Այդուհանդերձ, ինչ-որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում