Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն մի քանի ուժ է խաղի մեջ մտցրել՝ եթե ունի մրցակից թեկնածու եւ նրան դեռ չի կալանավորել։ Որպեսզի ընտրություններից հետո այդ կեղծ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն եւ համայնքը չզիջեն ընդդիմությանը։
Սակայն Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, եւ ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերեւները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։ Կապանի ՔՊ-ում գուցե ԶՊՄԿ-ի հաշվին հարստացած այս ՔՊ-ականին ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմության շրջանում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում